Ֆրանսիայի ներքին գործերի նախարար Բեռնար Կազնյովը հայտարարել է, որ իրավապահների համատարած ստուգումների ժամանակ ձերբակալվել է 23 անձ՝ նրանք կասկածվում են «Իսլամական պետության» հետ կապերի մեջ, առգրավվել են զենքեր և ռազմամթերք:
Փարիզյան ահաբեկչությունը թուրքագետ ՄԽԻԹԱՐ ՆԱԶԱՐՅԱՆԸ անվանել էր «եվրոպական աշուն», նկատելով, որ «արաբական գարունը» հրահրողների մեղքով է հիմա «եվրոպական աշուն» լինում, և, ցավոք, այդ ամենի համար վճարում են խաղաղ բնակիչները:
Նոյեմբերի 14-ին Խաչատրյանի անվան 3-րդ միջազգային փառատոնի շրջանակներում Հայաստանի պետական երիտասարդական նվագախումբը հանդես եկավ իտալացի աշխարհահռչակ դիրիժոր Ջանլուկա Մարչիանոյի ղեկավարությամբ:
Լույս է տեսել «Հայ-ադրբեջանական պատերազմը և մերօրյա հերոսները» գիրքը։ Այն հրատարակվել է «Արմսես» գիտակրթական կենտրոն» հասարակական կազմակերպության կողմից «Մերօրյա հերոսը» ծրագրի շրջանակներում։
Նոյեմբերի 10-15-ը Հունգարիայի մայրաքաղաք Բուդապեշտում անցկացվեց «Էդուարդո Ֆրեյ» հիմնադրամի հետ համատեղ «Ռոբերտ Շուման» ինստիտուտի(RSI) կազմակերպած «Երիտասարդ առաջնորդներ 2015-2016» ծրագրի 2-րդ փուլը, որին, ինչպես և սեպտեմբերին անցկացված առաջին փուլին, մասնակցում էին 20 երիտասարդներ Արևելյան Եվրոպայի տարբեր երկրներից:
ԴԱԻՇ-ի դեմ պայքարի համար Սիրիայում անհրաժեշտ են հավաքական գործողություններ, G20-ի գագաթնաժողովի ժամանակ հայտարարել է Եվրախորհրդի նախագահ Դոնալդ Տուսկը։
Երեկ՝ նոյեմբերի 23-ին, Փաշինյանն ու Թրամփը հատուկ ուղերձներով ազդարարեցին ԹՐԻՓ նախագծի գործնական փուլի մեկնարկը։ Սյունիքում՝ Մեղրիի մի քանի հատվածներում, իբր արդեն սկսվել են շինարարական նախապատրաստական աշխատանքները...